Սույն թվականի ապրիլի 12-ին Երևանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում անցկացվեց Իրավագիտության դպրոցի առաջին խմբի 13-րդ դասը: Վարպետաց դասը վարեց ՀՀ Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական վարչության պետ, ի.գ.թ., ԵՊՄՀ դոցենտ Գայանե Մարուքյանը:
Վարպետաց դասի թեման էր՝ Գործարքների հասկացությունն ու դատական պրակտիկան:
Փորձագետը վարպետաց դասի առաջին մասում խոսեց գործարքների ընդհանուր դրույթների մասին: Նշեց, որ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ սահմանելուն, փոփոխելուն և դադարեցնելուն: Ինչպես նաև նշեց, որ գործարքին բնորոշ է օրենքով նախատեսված արդյունավետությունը: Այսինքն, օրենքով նախատեսված այն իրավական հետևանքներին հասնելը, որոնց համար վերջինս կնքվել է:
Ներկայացվեց գործարքների տեսակները՝
1.միակողմ, երբ արտահայտվում է մեկ կողմի կամքը,
2.երկկողմ, երբ առկա է երկու կողմի կամքը, և որ մեկ կողմի կամահայտնությունը արտահայտվում է մյուս կողմի հակադարձ կամահայտնության միջոցով,
3.բազմակողմ, որոնց մասնակցում են երկուսից ավելի կողմեր և որ վերջիններիս կամքն ուղղված է միասնական նպատակ իրականացնելուն:
Յուրաքանչյուր քաղաքացիաիրավական պայմանագիր գործարք է, դրանք առաջացնում են իրավունքներ ու պարտականություններ: Գործարքները լինում են հատուցելի և անհատույց, ինչպես նաև կազուալ, վերացական, պայմանական, նաև առոչինչ գործարքներ:
Գայանե Մարուքյանը բերեց օրինակներ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից: