«Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա» թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի հինգերորդ խմբում անցկացվեց սույն թվականի ապրիլի 13-ին: Վարպետաց դասը վարում էր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության խոսեց տեղեկատվական ոլորտի հետ առնչվող մանիպուլյացիոն տեխնիկաների մասին: Ավելի կոնկրետ օրինակների միջոցով դիտարկվեցին այդ տեխնիկաների կիրառման մանրամասները: Փորձագետը նաև ուշադրություն դարձրեց քաղաքական, ֆինանսական ու սոցիալական ոլորտներին վերաբերող տեղեկատվական մանիպուլյացիաներին:
Քննարկվեցին նաև մշակութային ու հասարակական ընկալումների վրա ներգործող մանիպուլյացիոն գործիքները:
Բարձրացվեց ազգային արժեքների որակազրկմանը, որն առաջանում է հեռուստատեսության ու մամուլի կողմից տղեկատվության խեղաթյուրման հետևանքով: Փորձագետը նշեց, որ մանիպոիլյացիայի չենթարկվելու առաջին ու կարևոր նախապայմանը գիտելիքներ ունենալն է: Հանդիպման վերջում այս բոլոր հարցերի շուրջ դպրոցի ունկնդիրները ծավալեցին ակտիվ քննարկում: