News

...

Հանրային դիվանագիտության դպրոցը ՀԱՊԿ ակադեմիայում 20.04.2017

Սույն թվականի ապրիլի 20-ին Հանրային դիվանագիտության և Իրավագիտության դպրոցի ունկնդիրները, ինչպես նաև Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, դպրոցի փորձագետները հյուրընկալվել էին Երևանում ՀԱՊԿ-ի ակադեմիայում: Ակադեմիայում հյուրերին դիմավորեց
ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը, ով նախ ներկայացրեց ակադեմիայի ստեղծման պատմությունը: Հայաստանում ձևավորվող «ՀԱՊԿ ակադեմիան» ոչ առևտրային կազմակերպություն է, որը զբաղվում է կազմակերպության տեղեկատվական ապահովմամբ: ՀԱՊԿ-ն ռազմավարական երկարաժամկետ խնդիրների լուծման նպատակ է դրել իր առջև, իսկ ակադեմիայի ստեղծումը Երևանում այդ գործընթացին էականորեն կօժանդակի: Այն կլինի վերլուծական կենտրոն, որը կաշխատի որակավորված կադրերի պատրաստելու ուղղությամբ տարբեր բնագավառներում:
Ակադեմիայում կատարված շրջայցից հետո Մհեր Շահգելդյանը հանդես եկավ բավականին հետաքրիր զեկույցով` խոսելով աշխարհաքաղաքական զարգացումների, մեր երկրի առջև ծանրացած խոչընդոտների և մարտահրավերների մասին: Նաև անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ-ին, ինտեգրացիոն գործընթացներին և մեր երկրին դերին ու ազդեցությանը` որպես կազմակերպության անդամ: Ըստ Մհեր Շահգելդյանի, աշխատանքները պետք է կենտրոնացնել մի քանի հիմնական ուղղություններով` ֆինանսաբանկյաին ոլորտ, անվտանգություն և համագործակցություն: 
Հանդիպման ընթացքում դպրոցի ունկնդիրներն ու մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսին ուղղել իրենց հուզող հարցերն ու ստանալ սպառիչ պատասխաններ:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.