News

...

Սերգեյ Շաքարյանց Կառավարվող քաոսի հայեցակարգը 06.05.2017


Սույն թվականի մայիսի 6-ին ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցում մեկնարկեցին «Գլոբալ կառավարման հոգեբանություն» կուրսի վարպետաց դասերը, որոնք անցկացվելու են գործնական առանձին դեպքերի ուսումնասիրության ձևաչափով:
Առաջին վարպետաց դասը վարում էր քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Վարպետաց դասի թեման էր`
«Կառավարվող քաոսի հայեցակարգը »: Փորձագետը վարպետաց դասի առաջին մասում անդրադարձ կատարեց Կառավարվող քաոսի հայեցակարգի էությանը, հայեցակարգի ձևավորման պատմությանն ու առանձնահատկություններին: Հատուկ շեշտադրվեց հայեցակարգի իրագործման մեխանիզմները Չինաստանում, Իրանում, Հնդկաստանում, Սիրիայում: Ըստ Սերգեյ Շաքարյանցի, հայեցակարգի իրագործման համար հատկապես ընտրվում են տարբեր պետությունների նշանակությամբ երկրորդ քաղաքները, որտեղ ավելի հեշտ է ազդելը: Անդրադարձ կատարվեց հայեցակարգին հակազդելու ձևերին և որպես օրինակ դիտարկվեց Հնդկաստանը, որտեղ կառավարվող քաոսի հայեցակարգի դեմ պայքարի ամենահզոր զենքը Բոլիվունդն է, ապա նաև կրոնը:
Հայաստանում ևս հայեցակարգը կիրառելու փորձեր կատարվել են ավելի ինտենսիվ մինչև 1998 թվականը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.