Սույն թվականի մայիսի 5-ին ՀԱՊԿ ակադեմիայում անցկացվեց ՌԳՄԿ-ին կից Իրավագիտության դպրոցի առաջին խմբի վերջին վարպետաց դասը: Վերջինս վարում էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի Իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը՝ Դատաիրավական փաստաթղթերի մշակման հմտություններ թեմայով:
Փորձագետը նշեց, որ ՀՀ-ն ՄԻԵԴ-ում ընդունել է իր իրավազորությունները 2002 թվականից: Նշվեց նաև, որ տարեկան ընդունվող գանգատների 90%-ը մերժվում են զուտ տեխնիկական թերությունների պատճառով: Թեմայի շրջանակներում փորձագետը առանձնացրեց ՄԻԵԴ ներկայացվող գանգատի ձևակերպման համար պահանջվող հերթականությունը և թե դիմումին ինչ անհրաժեշտ փաստաթղթեր կարող են կցվել: Դավիթ Բայրամյանը նշեց, որ պետք խուսափել ֆաքսով ուղարկված ձևաթուղթերից, հեռախոսով հաղորդված դիմումից, խառը պարբերությամբ շարադրանքից, նշաններից, հապավումներից, անհասկանալի, երկար շարադրված մտքերից փաստաթղթերի ամրացումից, դիմումի չստորագրումից: Վարպետաց դասի շրջանակներում փորձագետը ցուցադրեց մարդու իրավունքներին վերաբերող տեսահոլովակներ, որոնք իրենց մեջ ներառում էին կոնվենցիայի 1-18-րդ հոդվածները և կից 3 արձանագրությունները: