News

...

Իրինա Մամիջանյան «Անհատի ռենտգեն-անհատի ախտորոշում» 09.05.2017

Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսի երկրորդ վարպետաց դասն անցկացվեց սույն թվականի մայիսի 9-ին՝ «Անհատի ռենտգեն-անհատի ախտորոշում» թեմայով: Վարպետաց դասը վարում էր փորձագետ Իրինա Մամիջանյանը:

Փորձագետը վարպետաց դասը սկսեց Սոկրատեսի հետևյալ խոսքերով. «Բացահայտիր քեզ և դու կբացահայտես աշխարհը»` նշելով, որ սեփական գիտելիքների բացահայտումը հիմք կարող է հանդիսանալ աշխարհի բացահայտման, նոր ու արժեքավոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին:
Այն թույլ կտա լավագույնս գիտակցել սեփական ընդունակությունները և բացահայտել պոտենցիալ հնարավորությունները, ձեռք բերել ինքնավստահություն, հայտնաբերել սեփական բարդույթները և վերածել դրանք արժանիքերի, ձեռք բերել լավ հաղորդակցության հմտություններ, ճիշտ ժամանակին արտահայտել կամք և ակտիվություն՝ չկորցնելով դիտարկման ունակությունները, կենտրոնանալ գլխավորի վրա և մնալ ինքնատիպ ցանկացած իրավիճակում:
Վարպետաց դասի շրջանակներում քննարկվեցին հետևյալ թեմաները՝ մարդկանց տեսակներն ըստ խառնվածքի, էքտրավերտ- ինտրովերտ, կենտրոնացած վարքագիծ, վատատես-լավատես-իրատես, հոգեբանական տիպերը և դրանց տարբերակումը: 
Դպրոցի ունկնդիրների խառնվածքը բացահայտելու նպատակով անցկացվեցին հետաքրքիր թեստեր և քննարկումներ, որոնց արդյունքներն ամփոփվեցին տեղում:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.