Սույն թվականի մայիսի 11-ին Հանրային դիվանագիտության դպրոցի վեցերորդ խմբում անցկացվեց Հայ ազգային ինքնություն թեմայով վարպետաց դասը, որը վարում էր փորձագետ Իրինա Մամիջանյանը:
Փորձագետը վարպետաց դասի առաջին հատվածում անդրադարձավ ցեղ, ազգ, ժողովուրդ հասկացություններին` նշելով, որ ազգի ձևավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև պետության կազմավորումը:
Հատուկ անդրադարձ կատարվեց ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայերի խնդրին, ինչպես նաև անկախության տարիներին Հայաստանից հեռացած մեր հայրենակիցներին: Ըստ փորձագետի, հայրենիքը լքելուց հետո հայերը բախվում են բազմաթիվ խնդիրների, սակայն ձեռք են բերում հարգանք այլ ազգերի և մշակույթների հանդեպ, կարոտում են հայրենիքը, որի արդյունքում ձևավորվում է հատուկ և անկեղծ կարծիք: Հասկանում են, որ այլ ազգերի մասին կարծիք հայտնելիս պետք է ելնել այն հանգամանքից, թե ինչպես են նրանք վերաբերում ոչ թե ուժեղներին, այլ հենց թույլերին:
Հանդիպման ընթացքում ծավալվեց շատ հետաքրքիր ու ակտիվ քննարկում: