News

...

Արման Բոշյան Ազդեցության տեխնիկաներ 08.05.2017

Ազդեցության տեխնիկաներ թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի վեցերորդ խմբում անցկացվեց մայիսի 8-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Վարպետաց դասը վարում էր «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը:
Կառավարման տեսություն ու ոչ կառուցվածքային կառավարում, ԶԼՄ-ներ, հավաքական գիտակցություն և կանանց դերակատարությունը ոչ կառուցվածքային կառավարման գործընթացում (կինը համարվում է հասարակությնա ոչ կառուցվածքային կառավարման հիմքը, քանզի յուրաքանչյուր տղամարդ ոչ կառուցվածքային պլանում կախում ունի կինոջից). այս թեմաներն էին ընկած վարպետաց դասի հիմքում: 
Արման Բոշյանը նշեց, որ հասարակության մեջ կարելի է նախ առանձնացնել առաջնորդների (95%), ապա մարդկանց, որոնք սպասում են, որ իրենց առաջնորդեն (5%) և այս երու խմբերից զատ՝ ինքնուրույն գործող մարդկանց: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հասարակության վրա ազդելու ամենալավ ձևը առաջնորդության ինստիտուտի ձևավորումն ու զարգացումն է, իսկ կազմաքանդող տարրեր առկա են յուրաքանչյուր հասարակության մեջ: 
Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր մթնոլորտում, իսկ մասնակիցները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները:




Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.