News

...

Տիգրան Շադունց Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում Մաս 2 04.05.2017


«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի վեցերորդ խմբում անցկացվեց սույն թվականի մայիսի 4-ին` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վեցերորդ վարպետաց դասը վարում էր Սերունդ ՀԵԿ նախագահ, Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը նվիրված էր սոցիալական կապիտալին, նրա առանձնահատկություննրի և ձևավորման հիմնական մոտեցումներին: Հատուկ անդրադարձ կատարվեց մարդկային կապիտալի և սոցիալական կապիտալի համադրման հնարավորություններին ու հնարավոր հեռանկարներին:
ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները վարպետաց դասի ընթացքում բաժանվեցին թիմերի և ներկայացրեցին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները` ըստ բաժինների, համապատասխանաբար` Մարդկային ռեսուրսների կառավարում, տեղեկատվական, Կորպորատիվ և միջազգային համագործակցության: Խմբային քննարկումներից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի ու քննարկման արդյունքները: Վարպետաց դասի վերջում Տիգրան Շադունցը ներկայացրեց արդեն իսկ գործածության մեջ գտնվող սխեման, ձևաչափերը ու գրանցած հաջողություններն այդ բնագավառում:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.