Սույն թվականի մայիսի 30-ին Հանրային դիվանագիտության դպրոցի Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսում անցկացվեց Բանավեճի և հռետորության արվեստ թեմայով վարպետաց դասը, որը վարում էր փորձագետ Իրինա Մամիջանյանը:
Վարպետաց դասի շրջանակներում փորձագետն անդրադարձավ բանավեճին, քննարկմանն ու բանակռվին` նշելով դրանց հիմնական առանձնահատկություններն ու տարբերությունները: Այնուհետև զուգահեռներ անցկացվեցին բանավեճի տարբեր տեսակների և սպորտաձևերի միջև: Բանավեճը հակադիր դիրքորոշումներ ներառող քննարկում է, որի ժամանակ կողմերը ներկայացնում են նույն թեմային վերաբերող հակադիր փաստարկներ և յուրաքանչյուր կողմ փորձում է ցույց տալ իր փաստարկների իրավացիությունը: Բանավեճը կարող է երբեմն շատ թեժ լինել, սակայն երբեք չպետք է հարձակվել հակառակորդի վրա, լինել հարգալից ու խոսել փաստարկված: Բանավեճի ժամանակ կարևոր դերակատարություն ունի մոդերատորը:
Իրինա Մամիջանյանը բանավեճի վարման ընթացքում շատ կարևորեց հենց հռետորության դերն ու հմտությունները` նշելով, որ դա կարող է լինել բանավեճում հաղթանակ տանելու գրավականը: Կարևոր է նաև ձայնը, տոնայնությունը, ինչպես նաև ճիշտ ժամանակին ձայնի տոնայնությունը փոխելու կարողությունը:
Ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով անցկացվեցին բանավեճեր տարբեր թեմաներով փորձագետի ուղղորդմամբ: