News

...

Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղ Տաթև Ավագյան Դավիթ Բայրամյան 28.05.2017

Սույն թվականի մայիսի 28-ին Գյումրու Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության գրասենյակում անցկացվեցին ՌԳՄԿ-ին կից գործող Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղի առաջին խմբի հերթական վարպետաց դասերը, որոնք վարում էին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը «Դատական փաստաթղթերի կազմում» և փորձագետ Տաթև Ավագյանը «Նոտարական գործարքների առանձնահատկությունները» թեմաների համատեքստում:


Վարպետաց դասի առաջին մասում փորձագետ Տաթև Ավագյանը ներկայացրեց Նոտարիատի մասին ՀՀ օրենքով կարգավորվող նոտարական գործունեությունը, որտեղ ներկայացվեց նոտարական գործունեության էությունը, այդ գործունեության գաղտնիությունը, նոտարի պաշտոնում նշանակվելու կարգը, ինչպես նաև նոտարի պաշտոնավարելու սկիզբը, նրա գործունեության սահմանափակումները, հստակ մեկնաբանվեց նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունները (պետական տուրք և ծառայության վճար), նոտարի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը: 
Մանրամասն ներկայացվեց նոտարական գործարքների վավերացումը, նոտարական կարգով վավերացվող գործարքները՝ կտակի, լիազորագրի վավերացումը: Վարպետաց դասի առաջին մասը ամփոփվեց թեմայի շրջանակներում առաջադրված խնդիրների շուրջ քննարկումներով:

Վարպետաց դասի երկրորդ մասում փորձագետ Դավիթ Բայրամյանը ներկայացրեց իրավաբանական գիր և վերլուծություն հասկացությունը, ինչպես նաև նրա վերլուծության մեթոդները: Մանրամասն ներկայացվեց IRAC իրավավերլուծական ունիվերսալ մեթոդը, դրա էությունը և տարրերը (Issue-հարցադրում կամ խնդիր, Rule-կանոն, Analisis-վերլուծություն, Conclusion-հետևություն կամ եզրահանգում): Ներկայացվեց նաև ՄԻԵԴ դիմելու կարգը, թե ինչից է պետք խուսափել գանգատ ներկայացնելիս, ինչպես նաև մի քանի տեսանյութերի միջոցով հստակ ներկայացվեց և պարզաբանվեց ՄԻԵԿ1-18 հոդվածների և 3 կից արձանագրությունների բուն էությունը: Թեմայի շրջանակներում ունկնդիրների կողմից առաջադրված հարցերը ստացան սպառիչ պատասխաններ:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.