Վարպետաց դասի ընթացքում փորձագետը ներկայացրեց սպանության քրեաիրավական բնութագիրը, դրա որակման հատկանիշները: Մասնավորապես ներկայացվեց, թե ինչ է սպանությունը, որն է սպանության օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը, մարդկային կյանքը որպես բարձրագույն արժեք: Քննարկվեց 104-րդ հոդվածը /սպանություն/ իր բոլոր 1-14-րդ կետերով, տարբերակվեց սպանությունը ուղղակի և անուղղակի դիտավորությամբ կատարված լինելու հանգամանքը: Փորձագետը նաև ներկայացրեց սպանության դեպքի վայրի զննության առանձնահատկությունները և տվյալ գործերով փորձաքննությունների շարքը: Սահմանվեց, թե որն է դեպքի վայրը, ինչպես է կատարվում դեպքի վայրի, դիակի զննությունը՝ փորձաքննությունը, ինչպես նաև ում կողմից: Նշվեց, թե ինչ պարտականություններ ունի քննիչը, որոնք են վերջինիս իրավունքները, նրա կողմից նյութական հետքերի հայտնաբերումն ու օգտագործումը: Անդրադարձ կատարվեց նաև արձանագրությունների կազմման առանձնահատկություններին:
Վարպետաց դասի ավարտին քննարկվեցին մի քանի դատական գործեր: