Սույն թվականի հուլիսի 7-ին ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցում տեղի ունեցավ  «Արդյունավետության գրավականը» խորագրով բիզնես սեմինարը, որը վարում էր «Սերունդ» համահայակական երիտասարդական կենտրոնի նախագահ, Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
Դպրոցի առաջին տարելիցին ընդառաջ համառոտ ներկայացվեց դպրոցի մեկ տարվա գործունեությունը, այն գործիքակազմը, որը  դպրոցի մեկ տարվա գործունեության ընթացքում հանդիսացել է նրա արդյունավետության և հաջողության  գրավականը: Նշվեց  նաև մեկ տարվա ընթացքում գրանցած արդյունքների, այն է` ունկնդիրների, փորձագետների, միջոցառումների որակական և քանակական աճի մասին: 


