News

...

Տիգրան Շադունց Հանրային դիվանագիտություն և փափուկ ուժ 17.07.2017



«Հանրային դիվանագիտության դպրոցի» յոթերորդ խմբի դասերի մեկնարկը տրվեց սույն թվականի հուլիսի 17-ին` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Առաջին վարպետաց դասը վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն, «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը: Առաջին վարպետաց դասի թեման էր «Հանրային դիվանագիտություն և փափուկ ուժ»:
Տիգրան Շադունցը նշեց, որ «հանրային դիվանագիտություն» տերմինն առաջին անգամ կիրառվել է Էդմունդ Գալլիոնի կողմից 1965 թ., իսկ «փափուկ ուժը»` Սառը պատերազմից հետո` 1991թ., առաջարկվել է Ջոզեֆ Նայի կողմից, ապա զարգացել և վերաիմաստավորվել է: Փորձագետը ներկայացրեց նաև հանրային դիվանագիտության` իր իսկ կողմից մշակված ձևակերպումը. «Հանրային դիվանագիտությունը և «փափուկ ուժը» հասարակական կամ գործնական կապերի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելու միասնական համակարգ է լոկալ և գլոբալ մակարդակներում, որն իրականացվում է հասարակության, ԶԼՄ-ի, բիզնեսի և միջազգային կառուցների միջև կամ միջոցով»:


Հանրային դիվանագիտությունը և փափուկ ուժն այսօր դարձել են գլոբալ կառավարման և ազդեցություն գործելու կարևորագույն միջոցներից մեկը: Անդրադարձ կատարվեց նաև փափուկ ուժի ձևավորման հիմնական ռեսուրսներին և ազդեցության ձևավորման հիմնական փուլերին: Դասի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձագետին ուղղել իրենց հուզող հարցերն ու մասնակցել ակտիվ քննարկմանը:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.