Ներածական հանդիպման նպատակը նոր մասնակիցների հետ ծանոթացումն ու դպրոցի գործունեության մասին մանրամասն տեղեկատվության տրամադրումն էր:
Փորձագիտական հիմնական կազմի և գործընկերների հետ ծանոթացումից հետո բանախոսը ներկայացրեց դպրոցի կողմից տրամադրվող բոնուսային հնարավորությունները, ինչպես նաև միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորություններն ու ընտրության չափանիշները: