Սույն թվականի օգոստոսի 30-ին ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի ունկնդիրների համար կայացավ հերթական վարպետաց դասը՝ «Կոգնիտիվ տեխնոլոգիաների ազդեցությունը աշխարհընկալման ձևավորման վրա» թեմայով: Դասը վարում էր «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի հոգեբան Հասմիկ Հակոբյանը :
Վարպետաց դասի նպատակն էր ունկնդիրներին ներկայացնել կոգնիտիվ տեխնոլոգիաների ազդեցության բուն էությունը: Այդ տեխնոլոգիաներից մեկը «ուղեղի լվացումն է», որի ազդեցության ձևերը մի քանիսն են:
Քննարկվեց նաև մեր աշխարհընկալման ձևավորման վրա կոգնիտիվ տեխնոլոգիաների ներազդումը և առանձնացվեց ինֆորմացիայի ընդունման երեք մակարդակ:
Քննարկվեց նաև մեր աշխարհընկալման ձևավորման վրա կոգնիտիվ տեխնոլոգիաների ներազդումը և առանձնացվեց ինֆորմացիայի ընդունման երեք մակարդակ: