«Անդրազգային կորպորացիաներ» թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի յոթերորդ խմբում անցկացվեց սեպտեմբերի 25-ին: Վարպետաց դասը վարում էր “WORLD FREE ZONES ORGANIZATIONS”–ի Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն Նիկա Մանուկովան:
Նիկա Մանուկովան նախ անդրադարձավ “WORLD FREE ZONES ORGANIZATIONS”–ը ստեղծման պատմությանն ու շարժառիթներին: “WORLD FREE ZONES ORGANIZATIONS”-ը ստեղծվել է Շվեյցարիայում՝ Ժնևում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է որպես ասոցիացիա՝ իր մեջ ներառելով աշխարհում գործող ազատ առևտրի գոտիներ: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2014 թ. մայիսի 19-ից Դուբայում: 2016 թ. սեպտեմբեր ամսվա տվյալներով կազմակերպությունն ունի 250-ից ավել մասնաճյուղեր աշխարհի 62 երկրներում: Նա նաև նշեց կազմակերպության ստեղծման նպատակները, գործընկերներին, ծառայությունները, անդամակցությանն առնչվող հարցերը, հետագա ծրագրերն ու համագործակցության հնարավոր հեռանկարները:
Կազմակերպությունը նպատակ ունի համախմբել տարածաշրջանային, ազգային, լոկալ ազատ գոտիների կազմակերպությունները, խորհրդատուներին և մասնագետներին, այդ բնագավառով հետաքրքրվող հասարակական կազմակերպություններին գիտելիքներով, կապերով ու հմտություններով փոխանակվելու և բիզնեսի զարգացման համար: Կարևորվում է նաև կազմակերպության անդամներին, գործընկերներին որակյալ ծառայությունների տրամադրումը:
Հանդիպման ընթացքում փորձագետը նաև անդրադարձավ բիզնես էթիկետի կանոններին, տարբեր մշակույթ կրող բիզնեսմենների հետ շփման առանձնահատկություններին: