News

...

Դմիտրի Արինբասարով «Ֆիլմերի ազդեցությունն աշխարհայացքի ձևավորման վրա» 03.10.2017



Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Հանրային դիվանագիտության դպրոցում  անցկացվեց «Ֆիլմերի ազդեցությունն աշխարհայացքի ձևավորման վրա» թեմայով վարպետաց դասը, որը վարում էր պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Դմիտրի Արինբասարովը:
Դմիտրի Արինբասարովը ներկայացրեց ֆիլմերի կառուցվածքը, ինչպես է նկարահանվում, ինչ մանրուքների վրա պետք է ուշադրություն դարձնել՝ ֆիլմի միջոցով փոխանցվող հաղորդագրությունը հասկանալու համար, որոնք են թիրախային կետերը, որոնց վրա կենտրոնանում են ռեժիսորները և այլն:
Հոլիվուդյան ֆիլմերը աչքի են ընկնում իրենց ռեժիսորական աշխատանքի և դերասանական խաղի յուրահատկություններով, որոնցով դրանք տարբերվում են և վայելում համաշխարհային համակրանք: Ներկայացվեց նաև ֆիլմի հիմնական երեք մասերը՝ կոնֆլիկտ (ֆիզիկական, սոցիալական, ներքին կամ հոգեբանական), բարձրակետ և եզրակացություն, և թե ինչպես է կատարվում իրադարձությունների տրամաբանական հերթականության ընտրությունն ու ինչպիսի ազդեցություն է ունենում կինոդիտողի վրա:

Կինոյի յուրահատկությունը կայանում է նրա գիտակցության ստորին շերտերի վրա ազդելու ընդունակության մեջ (մինչև անգամ անգիտակցականի վրա): Ազդեցությունը լինում է հիմնականում զգացական մակարդակում՝ մարդու գիտակցորեն կառավարելի դաշտից դուրս, դա էլ հենց օգնում է շրջանցել մարդու ռացիոնալ մտածողությունը:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.