News

...

Հայկ Նահապետյան «Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա» 07.11.2017


«Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա» թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի ութերորդ խմբում անցկացվեց սույն թվականի նոյեմբերի 7-ին: Վարպետաց դասը վարում էր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:
Փորձագետը խոսեց տեղեկատվական ոլորտի հետ առնչվող մանիպուլյացիոն տեխնիկաների մասին: Ավելի կոնկրետ օրինակների միջոցով դիտարկվեցին այդ տեխնիկաների կիրառման մանրամասները: Փորձագետը նաև ուշադրություն դարձրեց քաղաքական, ֆինանսական ու սոցիալական ոլորտներին վերաբերող տեղեկատվական մանիպուլյացիաներին:


Քննարկվեցին նաև մշակութային ու հասարակական ընկալումների վրա ներգործող մանիպուլյացիոն գործիքները: 
Բարձրացվեց ազգային արժեքների որակազրկմանը, որն առաջանում է հեռուստատեսության ու մամուլի կողմից տղեկատվության խեղաթյուրման հետևանքով: Փորձագետը նշեց, որ մանիպոիլյացիայի չենթարկվելու առաջին ու կարևոր նախապայմանը գիտելիքներ ունենալն է: 
Հանդիպման վերջում այս բոլոր հարցերի շուրջ դպրոցի ունկնդիրները ծավալեցին ակտիվ քննարկում:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.