Հանրային դիվանագիտության դպրոցում սույն թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվեց «Մշակութային դիվանագիտություն» թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
Տիգրան Շադունցը ներկայացրեց մշակութային դիվանագիտության հիմնական տարրերն ու բնորոշ գծերը: Այնուհետև ներկայացվեցին տարբեր երկրների կողմից ստեղծված մշակութային դիվանագիտության մաս կազմող հայտնի կառույցները, նշանավոր կրթական ինստիտուտները, այդ թվում` Ալիանս Ֆրանսեզ, Բրիտանական խորհուրդ, Գյոթեի ինստիտուտ, Կոնֆուցիուսի ինստիտուտ և այլն:
Քննարկում սկսվեց արժեհամակարգի, պատմության, կրոնի և լեզվի մասին, որոնք էլ դիտարկվեցին իբրև մշակութային դիվանագիտության կարևորագույն բաղկացուցիչներ: