News

...

Տիգրան Շադունց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» Մաս 2 30.11.2017



«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը Հանրային դիվանագիտության դպրոցում անցկացվեց սույն թվականի նոյեմբերի -ին` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր Սերունդ ՀԵԿ նախագահ, Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը նվիրված էր սոցիալական կապիտալին, նրա առանձնահատկություննրի և ձևավորման հիմնական մոտեցումներին: Հատուկ անդրադարձ կատարվեց մարդկային կապիտալի և սոցիալական կապիտալի համադրման հնարավորություններին ու հնարավոր հեռանկարներին:



ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները վարպետաց դասի ընթացքում բաժանվեցին թիմերի և ներկայացրեցին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները` ըստ բաժինների, համապատասխանաբար` Մարդկային ռեսուրսների կառավարում, տեղեկատվական, Կորպորատիվ և միջազգային համագործակցության: Խմբային քննարկումներից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի ու քննարկման արդյունքները: Վարպետաց դասի վերջում Տիգրան Շադունցը ներկայացրեց արդեն իսկ գործածության մեջ գտնվող սխեման, ձևաչափերը ու գրանցած հաջողություններն այդ բնագավառում:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.