Փորձագետը նախ ներկայացրեց կոռուպցիան որպես հասկացություն, դրա զարգացման պատմությունը, առաջացման պատճառները, որոնցից առաջին հերթին պետք է հիշատակել օրենսդրության անկատարությունը և հասարակության ցածր իրավական մշակույթը: Նշվեցին նաև այն բազմաթիվ վնասները, որը պատճառ է հանդիսանում այս երևույթը:
Դասընթացի սկզբից սկսեց ծավալվել ակտիվ քննարկում վերոնշյալ թեմայի շուրջ: Յուրաքանչյուր բացատրության հաջորդում էր համապատասխան օրինակ, որն էլ ավելի բովանդակալից և ընկալելի էր դարձնում ներկայացվող նյութը: