News

...

Հասմիկ Հակոբյան «Կոգնիտիվ տեխնոլոգիաների ազդեցությունը աշխարհընկալման ձևավորման վրա» 21.11.2017


ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի ութերորդ խմբում սույն թվականի նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ հերթական վարպետաց դասը՝ «Կոգնիտիվ տեխնոլոգիաների ազդեցությունը աշխարհընկալման ձևավորման վրա» թեմայով:
Դասընթացն անցկացրեց «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի փորձագետ Հասմիկ Հակոբյանը:
Բանախոսը ներկայացրեց տեղեկատվական պատերազմների միջոցով մշակութային-արժեքային հոգեբանական պատկերի ստեղծումը, դրանց կողմից գիտակցության կառավարումը, որը կատարվում է զանազան պատկերների ,հոլովակների , ֆիլմերի և գովազդների միջոցով.Անդրադարձ կատարվեց նաև տարատեսակ աղանդների գործունեությանը, որոնց ազդեցությունը ևս զգալի է հասարակության բարոյա-հոգեբանական արժեքների շեղման և փոփոխման գործում:



Մանիպուլյացիոն հնարքներ կիրառվում են ամենատարբեր նպատակներով և ամնեատարբեր թիրախային լսարանների համար, որոնց հիմքում ընկած է ուշադրություն շեղելը և հավաստիության պատրանք ստեղծելը, բայց դրա հետ մեկտեղ գոյություն ունեն նաև հակազդեցության որոշակի միջոցներ մաիպուլյացիան կանխելու և դրանից խուսափելու համար:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.