Հայկ Նահապետյան «Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա» 27.03.2018
«Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա» թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի 10-րդ խմբում անցկացվեց սույն թվականիմարտի 27-ին: Վարպետաց դասը վարում էր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:
Փորձագետը խոսեց տեղեկատվական ոլորտի հետ առնչվող մանիպուլյացիոն տեխնիկաների մասին: Ավելի կոնկրետ օրինակների միջոցով դիտարկվեցին այդ տեխնիկաների կիրառման մանրամասները: Փորձագետը նաև ուշադրություն դարձրեց քաղաքական, ֆինանսական ու սոցիալական ոլորտներին վերաբերող տեղեկատվական մանիպուլյացիաներին: