News

...

The second meeting of “UN 4 You(th) - You(th) 4 UN” Initiative with United Nations Population Fund was held at UN Armenia

 2013թ. մայիսի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ  “UN 4 You(th) - You(th) 4 UN”  խորագրով  նախաձեռնության երկրորդ հանդիպումը՝ կազմակերպված ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) և «Սերունդ Համահայկական Երիտասարդական  Կենտրոնի» կողմից: Այս անգամ հանդիպման նպատակակետը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն (UNFPA/ՄԱԲՀ ) էր: 

On 24 May 2013 the second meeting of “UN 4 You(th) - You(th) 4 UN” Initiative  was held at UN Armenia office, which was organized by UN Department of Public Information and “Serund Pan-Armenian Youth Center”. This time a meeting with United Nations Population Fund was on the the agenda.
  



Բացմանը ներկա էին ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցիչը, ՄԱԲՀ-ի գործադիր ներկայացուցիչն ու Հանրային կապերի պատասխանատուն, թվով 29  Երիտասարդական կազմակերպությունների մոտ 50 ներկայացուցիչներ

The event was attended by UN DPI Representative, UNFPA Armenia CO Assistant Representative, Communication Assistant and about 50 representatives of 29 Youth NGOs.
 
Նախաձեռնության նպատակն էր` հնարավորություն  ընձեռել երիտասարդական կազմակերպություններին ծանոթանալու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործունեությանն ու այն կարևորագույն խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ ՄԱԲՀ-ն աշխատում է Հայաստանում. խոսքը, մասնավորապես վերաբերում է ժողովրդագրական հիմնախնդիրներին՝ ծնելիության անկմանը, անպտղությանը, արտագաղթին, ծերացմանը, ինչպես նաև գենդերային հավասարությանը, մայրական առողջությանը և երիտասարդության հիմնախնդիրներին՝ այդ թվում զբաղվածությանը, սեռական և վերարտադրողական առողջությանը: Հանդիպման ընթացքում խոսք գնաց նաև հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների և երկրում տղա երեխայի նախընտրության մասին:

The aim of the initiative was to give an opportunity to youth organizations to learn about UN Population Fund activities and the most important issues on which UNFPA is working in Armenia: in particular, fertility decline which is causing demographic problems, sterility, emigration, aging, as well as gender equality, maternal health and youth issues, including employment, sexual and reproductive health. The meeting discussed as well sex selective abortions and the preference of boy child in the country.
   

 
Համագործակցության շարունակության համար հիմք ստեղծվեց, և արդեն նախագծման փուլում է համատեղ բազմապիսի միջոցառումների շարք՝ նվիրված գալիք բնակչության (հուլիսի 11) և երիտասարդության (օգոստոսի 12) միջազգային օրերին:

A platform is formed for further cooperation and a number of  various joint events are being planned related to World Population (11 July) and International Youth (12 August) Days.
 

“UN 4 You(th) - You(th) 4 UN”  նախաձեռնությունը արդեն դարձել է ՄԱԿ-ի Հաղորդակցության աշխատախմբի (UNCG) գործունեության մի մասը: Ծրագրված է անդրադառնալ  ՄԱԿ-ի հայաստանյան թիմի բոլոր գործակալություններին անխտիր, նույնիսկ նրանց որոնք մաս չեն կազմում UNCG-ին: Սրանով զարգանում է համագործակցությունը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) և «Սերունդ Համահայկական Երիտասարդական  Կենտրոնի»  միջև:

“UN 4 You(th) - You(th) 4 UN” initiative is already included into the annual work plan of United Nations Communication Group(UNCG). It is planned to meet with all Country Team members even those which are not in UNCG. With this cooperation between the United Nations Department of Public Information (DPI) and "Serund Pan-Armenian Youth Center " is evolving .
  

ՄԱԿ-ի Հաղորդակցության աշխատախումբը (UNCG) Հայաստանում գործում է դեռևս 2002 թվականից, որին ի պաշտոնե անդամակցում են ՄԱԿ-ի հայաստանյան թիմի բոլոր գործակալությունների հանրային կապերի կամ այլ նշանակված աշխատակիցներ: Աշխատախմբի աշխատանքները վարում է Հանրային տեղեկատվության վարչությունը:
  
UN Communication Group (UNCG) has been operating in Armenia since 2002, the official members of which are all communications staff or other appointed personnel from UN Country Team. UN Department of Public Information leads the Group.


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.