Սույն թվականի մայիսի 8-ին Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց հերթական վարպետաց դասը, որը վարում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիա կրթահամալիրի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Միսակ Մարկոսյանը Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները թեմայով:
Միսակ Մարկոսյանը նշեց, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակությունը որակվում է որպես գողություն: Մասնագետը գողութունը նաև դասակարգեց ըստ տեսակների` երբ մարդ կա, բայց չի տեսնում հափշտակողին, երբ մարդ չկա ,երբ մարդ կա, տեսնում է, բայց չի գիտակցում, որ դա հափշտակություն է, երբ մարդ կա, տեսնում է, բայց վախենում է միջամտել , երբ այլ մարդ կա, տեսնում է, բայց հանցագործը գիտակցում է, որ չի մատնի:
Ըստ փորձագետի, ԽՍՀՄ ժամանակաշրջանում գտանքը համարվում էր հանցագործություն, իսկ ՀՀ քաղ. Օրենքի 180 հոդվածով գտանքն իր մեջ հացանք չի պարունակում, այլ քաղաքացիական պարտականություն է, որի չկատարումը ևս հանցանք չէ: Գտանքի դեպքում քաղաքացին պետք է դիմի համապատասխան մարմիններին: 6 ամիս անց, եթե սեփականատերը ի հայտ չի գալիս, գտնողն է դառնում սեփականատեր: Վարպետաց դասի շրջանակներում ձեռք բերված գիտելիքներն ամրապնդելու համար դպրոցի ունկնդիրները քննարկեցին մի քանի իրական դեպքեր: