News

...

Իրինա Մամիջանյան Ստի և խաբեության արվեստ 16.05.2017

Հանրային դիվանագիտության դպրոցի Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսի հերթական վարպետաց դասը տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 19-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի շենքում: Վարպետաց դասը վարում էր փորձագետ Իրինա Մամիջանյանը:
Փորձագետը վարպետաց դասի սկզբում նշեց, որ առհասարակ խաբում են բոլորը, սակայն կա սուտը բացահայտելու շատ հեշտ ու պարզ միջոց` տիրապետել ժեստերի լեզվին: Ըստ Իրինա Մամիջանյանի, ժեստերի լեզվին տիրապելը կարելի է համեմատել «սեփական ստի դետեկտորն» ունենալու հետ:
Այնուհետև ունկնդիրները ծանոթացան ժեստերի այբուբենին, ինչը ներկայացված է ձեռքի ափի տեսքով, որտեղ յուրաքանչյուր մատ ունի իր նշանակությունը: Համապատասխանաբար` ճկուտ` մարմին-առողջություն, մատնեմատ` կամք-կամքի ուժ, միջնամատ` սիրտ-զգացմունքներ (ցանկություններ), ցուցամատ` ուղեղ-գիտակցություն, բթամատ` ես-էգո:
Վարպետաց դասի շրջանակներում մասնակիցները նկարների միջոցով բացահայտեցին ամենատարբեր ժեստերի իմաստները, հնարավորություն ունեցան մեկնաբանել դրանք: Առանձնակի ակտիվությամբ քննարկեվեցին հայտնի քաղաքական գործիչների ժեստերն ու դրանց առանձնահատկությունները:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.