News

...

Միսակ Մարկոսյան Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները թեմայի համատեքստում Մաս 2 12.05.2017

Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբի հերթական վարպետաց դասն անցկացվեց սույն թվականի մայիսի 12-ին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Միսակ Մարկոսյանը՝ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները թեմայի համատեքստում: 
Փորձագետը տվեց ՀՀ քրեական օրենսգրքով գողության բնութագիրը` հոդված 177, որը սահմանում է հետևյալը` ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակությունը որակվում է գողություն: Փորձագետը գողութունը նաև դասակարգեց ըստ տեսակների` 
· Երբ մարդ կա, բայց չի տեսնում հափշտակողին, 
· երբ մարդ չկա, 
· երբ մարդ կա, տեսնում է, բայց չի գիտակցում, որ դա հափշտակություն է, 
· երբ մարդ կա, տեսնում է, բայց վախենում է միջամտել, 
· երբ այլ մարդ կա, տեսնում է, բայց հանցագործը գիտակցում է, որ չի մատնի:
Տրվեց նաև հափշտակության սահմանումը` ուրիշի գույքը ապօրինի անհատույց շահատիտական նպատակով վերցնելը կամ այլ անձինը դարձնելը: Ինչպես նաև համեմատականներ անցկացվեց հափշտակության և գտանքի միջև: ՀՀ քաղ. Օրենքի 180 հոդվածով գտանքն իր մեջ հացանք չի պարունակում, այլ քաղաքացիական պարտականություն է, որի չկատարումը ևս հանցանք չէ: Գտանքի դեպքում քաղաքացին պետք է դիմի համապատասխան մարմնին, իսկ 6 ամիս անց, եթե սեփականատերը ի հայտ չի գալիս, գտնողը դառնում է սեփականատեր: 
Փորձագետը գտանքը ևս դասակարգեց` 
1. Դեն նետված գույք (լքված գույք): 
2. Կորցրած գույք (չգիտի, թե որտեղ է): 
3. Մոռացված գույք (գիտի, թե որտեղ է): 
4. Գողացված գույք (ժամանակավորապես թողել է գողացել են): 
Փորձագետը ներկայացրեց նաև գողություն-խարդախություն-կողոպուտ եռանկյունին՝
· գողություն՝ գաղտնի հափշտակություն
·խարդախություն՝ խաբեությամբ, վստահությունը չարաշահելու մջոցով հափշտակություն
· կողոպուտ՝ բացահայտ հափշտակություն
Վարպետաց դասի ավարտին բուռն քննարկում անցկացվեց փորձագետի կողմից ներկայացված խնդիրների շուրջ:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.