News

...

Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղ Արամայիս Հայրապետյան 19.05.2017

Սույն թվականի մայիսի 19-ին Գյումրու Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության գրասենյակում անցկացվեց ՌԳՄԿ-ին կից գործող Իրավագիտության դպրոցի Գյումրու մասնաճյուղի առաջին խմբի հերթական վարպետաց դասը: Վերջինս վարում էր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Արամայիս Հայրապետյանը՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի՝ Արդար դատաքննության իրավունք թեմայով:
Փորձագետը նշեց, որ յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Նշեց նաև, որ յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան: Ինչպես նաև փորձագետը համեմատականներ անցկացրեց վերոնշյալի և ՀՀ Սահմանադրության 19-ը և 63-րդ հոդվածների միջև:
 Փորձագետը ներկայացրեց քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի նվազագույն իրավունքները: Տվեց <<քրեական>> մեղադրանք հասկացության մեկնաբանությունը և որ <<քրեական>> և <<մեղադրանք>> հասկացություններն ունեն ինքնաբավ (ավտոնոմ) մեկնաբանություն, ինչպես նաև տրվեցին մեկնաբանության չափանիշները: 
Փորձագետը պարզաբանումներ տվեց լռելու իրավունքի հետ կապված հարցերին, որը համընդհանուր ճանաչված միջազգային նորմ է, ընկած է արդար դատաքննության հիմքում: Ներկայացվեց մեղադրանքի հիմքի և բնույթի մասին ծանուցված լինելու իրավունքը: 
Վարպետաց դասն ամփոփվեց թեմայի շրջանակներում առաջադրված խնդրի շուրջ քննարկումներով:


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.