Սույն թվականի մայիսի 22-ին Հանրային դիվանագիտության դպրոցում անցկացվեց Հասարակություն:Ազդեցության մեխանիզմներ թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:
Ըստ Արման Բոշյանի, հասարակության վրա ազդեցություն գործելու մեխանիզմները տարբեր են, սակայն կարևոր նշանակություն ունեն տեքստերը, պատկերներն ու ձայնը: Անդրադարձ կատարվեց ընտրական գործընթացներին ու հասարակության մասնակցությանն այդ գործընթացներում:
Փորձագետը փաստեց, ավելի բարդ է կառավարել այն հասարակությունը, որը զինված է գիտելիքով ու չի ենթարկվում մանիպուլիացիաների: Հասարակական գործընթացների գլոբալ կառավարումը գլոբալ քաղաքականության մեթոդ է, որը ենթադրում է որոշակի մեխանիզմների առկայություն (ռազմական, քաղաքական, տեղեկատվական) հասարակությունների որոշակի ընդհանուր հավաքական գիտակցության վրա ազդելու համար։ Այն ստեղծվել է տարբեր ինքնություններ (էթնիկ պատկանելիություն, քաղաքակրթություն) ունեցող հասարակությունները կառավարելու համար մեկ միասնական ձևով՝ ապագայում որոշակի արդյունք ստանալու նպատակով: