Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսի հերթական` հինգերորդ, վարպետաց դասն անցկացվեց սույն թվականի մայիսի 23-ին, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի շենքում: Վարպետաց դասը վարում էր փորձագետ Իրինա Մամիջանյանը «Ստի և խաբեության արվեստ» թեմայով:
«Ստի և խաբեության արվեստ» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասում հիմնականում անդրադարձ կատարվեց ժեստերի հետևյալ տեսակներին` էթնիկ, մասնագիտական, կրոնական, սոցիալական, քաղաքական գործիչներին հատուկ, ինչպես նաև լավ հռետորին հատուկ ժեստերին: Ինչպես փորձագետը նշեց, լավ հռետորը պետք է հետևի որոշ պարտադիր կանոնների . ժեստերը պետք է լինեն անկաշկանդ և ոչ անդադար: Անհրաժեշտ է կառավարել ժեստերը և, որ ամենակարևորն է, ժեստերը պետք է փոխել, քանզի նրանք կարող են նաև հոգնեցնել: Դրանք պետք է ծառայեն իրենց նպատակին, իսկ ժեստերի քանակն ու հաճախականությունը պետք է համապատասխանեն պետք է խոսքի և լսարանի բնույթին ու առանձնահատկություններին:
Փորձագետն անդրադարձավ նաև միմիկային, որի առանձնահատկություններն ուսումնասիրվեցին նաև նկարների և սկայդերի միջոցով: