News

...

Մինաս Մուրադյան Դատական ակտերի հարկադիր կատարման առանձնահատկությունները ՀՀ-ում, Մաս 2 28.04.2017

Սույն թվականի ապրիլի 28-ին Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում անցկացվեց Իրավագիտության դպրոցի առաջին խմբի հերթական վարպետաց դասը: Վերջինս վարում էր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Մինաս Մուրադյանը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման առանձնահատկությունները ՀՀ-ում թեմայով:

Մինաս Մուրադյանը ներկայացրեց պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու և դրանց հերթականության կարգը` պարտապան իրավաբանական անձի դեպքում, պարտապան ֆիզիկական անձի պարագայում, պարտապանի գույքի վրա արգելանք դնելը և արգելանքից հանելը համապատասխան պայմանների առկայության դեպքում: Ներկայացրեց պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին ընդհանուր դրույթները, դրանց առանձնահատկությունները, կարգն ու պայմանները: Նշվեց, թե որ դեպքերում է իրականցվում գույքի ուղղակի վաճառք, որ դեպքերում է պարտապանի դրամական միջոցների կամ գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածվում և որ դեպքերում բռնագանձում չի կարող տարածվել: Մանրամասն ներկայացվեց պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը, պայմանները և դրանց առանձնահատկությունները: Նշեց, որ աշխատավարձից բռնագանձում կատարվում է միայն ամենավերջին դեպքում: Փորձագետը ներկայացրեց նաև, թե ինչպես են բաշխվում կատարողական ծախսերի համար բռնագաձված գումարները:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.