News

...

Տիգրան Շադունց Խորհրդավտությունը որպես գլոբալ կառավարման գործիք 01.06.2017

Սույն թվականի հունիսի 1-ին Հանրային դիվանագիտության դպրոցի վեցերորդ խմբի և Գլոբալ կառավարման հոգեբանություն կուրսի ունկնդիրների համար անցկացվեց «Խորհրդավտությունը որպես գլոբալ կառավարման գործիք» թեմայով վարպետաց դասը, որ վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
Խորհրդատվական գործունեությունն, ըստ փորձագետի, ենթադրում է խորհրդատվության տրամադրում կառավարիչներին և տարբեր կառույցների ղեկավարներին գործունեության հետևյալ ոլորտներում` ֆինանսական, իրավաբանական, տեխնիկական, տեխնոլոգիական և այլն: Խորհրդատվության նպատակն է օգնել կառավարիչներին հասնել իրենց նախանշած գործերի իրականացմանը: Խորհրդատվական կազմակերպությունները սովորաբար մասնագիտակցված են որոշակի ուղղություններով ինչպես, օրինակ, ֆինանսական, կադրային, կազմակերպչական, ռազմավարական և այլն:
Որպես օրինակ դիտարկվեց Մաքքենզի խորհրդատվական կազմակերպությունը, որը մասնագիտացված է ռազմավարական կառավարման ոլորտում խորհրդատվություն տրամադրելու ոլորտում: Այն համագործակցում է ոչ միայն խոշոր կազմակերպությունների, այլ նաև պետական գերատեսչությունների հետ: Չնայած այն հանգամանքին, որ Մաքքենզին շատ ակտիվ գործունեություն է ծավալում, այնուամենայնիվ կազմակերպության գործունեության մասին հստակ տեղեկատվություն ստանալը շատ բարդ է: Ամեն ինչ սահմանափակվում է միայն ընդհանուր դրույթներով և մարքեթինգային հայտարարություններով: Մաքքենզի համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մասնագետները ներգրավվում են տվյալ կազմակերպության կառավարման օղակներում: Չնայած աշխատանքի նման ձևը միանշանակ ճիշտ է, քանի որ հնարավոր չէ ամբողջապես ուրվագծել կառույցի զարգացման ռազմավարությունը` չտիրապետելով ամբողջական տեղեկատվության:
Վարպետաց դասի շրջանակներում քննարկվեցին խորհրդատվական այլ կազմակերպությունների օրինակներ, ծավալվեց ակտիվ քննարկում:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.