Սույն թվականի հունիսի 2-ին Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց հերթական վարպետաց դասը, որը վարում էր Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, մայոր Հայկ Վարդանյանը:
Վարպետաց դասի թեման էր՝ Վարչական իրավախախտումների առանձնահատկությունները ճանապարհային երթևեկության ենթատեքստում:
Հայկ Վարդանյանը վերը նշված թեմայի համատեքստում քննարկեց հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախադեպային և Սահմանադրական դատարանի որոշումներին: Ներկայացվեց Ճանապարհային ոստիկանության ակտերի մասով հայցադիմումներ ներկայացնելու կարգը: Քննարկվեց նաև օրենքի հետադարձ ուժի մասին դրույթները:

Փորձագետն անդրադարձ կատարեց նաև վարչական իրավախախտումների ծանուցման կարգին, ինչպես նաև վարչական ակտերը անվավեր ճանաչելու դեպքերին, քննարկվեց վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հարցը: Ի հավաստումն վերը նշվածի` նյութը քննարկվեց իրական դեպքերի համատեքստում:
Վարպետաց դասի շրջանակներում ցուցադրվեցին մի քանի տեսահոլովակներ, որից հետո քննարկվեցին ներկայացված իրավախախտումների առանձնահատկությունները: