News

...

Դավիթ Բայրամյան Դատաիրավական փաստաթղթերի մշակման հմտություններ (ՄԻԵԴ) 16.06.2017

Սույն թվականի հունիսի 16-ին Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց «Դատաիրավական փաստաթղթերի մշակման հմտություններ» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը, որը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգին: Վարպետաց դասը վարում էր Իրավագիտության դպրոցի փոխտնօրեն, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը:
Վարպետաց դասի շրջանակներում փորձագետը ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգը, իրավական և դատական փաստաթղթերի մշակման առանձնահատկություններն ու հիմնական պահանջները` այդ թվում նաև տեխնիկական: Ըստ Դավիթ Բայրամյանի դիմումին պետք է կցվեն` բողոքարկվող որոշումներին կամ միջոցառումներին առնչվող փաստաթղթերը, այն փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ դիմումատուն պահպանել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պահանջը և ՄԻԵԴ-ով սահմանված ժամկետը և անհրաժեշտության դեպքում միջազգային այլ ընթացակարգերին առնչվող փաստաթղթեր: Փորձագետը նաև նշեց, թե ինչից է պետք խուսափել, ինչպես օրինակ` ֆաքսով ուղարկված ձևաթուղթ, հեռախոսով հաղորդած դիմում, խառը պարբերությամբ շարադրանք, նշաններ, հապավումներ, ոչ ստույգ ու երկար շարադրանք, անհասկանալի կամ բարդ մտքեր և այլն:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.