Սույն
թվականի հոկտեմբերի 6-ին կայացավ Վեցերորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային
համաժողովը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել
են անցկացվել 2011 թվականից` Հայաստանի մարզերի ու
Ռուսաստանի ռեգիոնների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացման
ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: Երկու երկրների միջեւ
միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, եւ
համաժողովները խնդիր ունեն նպաստել նաեւ այդ ներուժի բացահայտմանը,
միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության
նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը:
Վեցերորդ համաժողովը ևս կազմակերպվեց ՀՀ Նախագահի եւ ՌԴ Նախագահի աշխատակազմերի աջակցությամբ: Իրենց մասնակցությունն ունեցան բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական կառույցների ղեկավարները, ՀՀ մարզերի եւ ՌԴ ռեգիոնների
ղեկավարները,
գործարարներ, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի
շրջանակում անցկացվեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության հարցերին նվիրված
թեմատիկ քննարկումներ` համապատասխան պետական մարմինների, տարածաշրջանների,
գործարար ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակացությամբ:
Քննարկումներն ամփոփվեցին եւ ներկայացվեցին համապատասխան մարմիններին` հետագա
քաղաքականությունը մշակելիս հաշվի առնելու համար:
Հանրային
դիվանագիտության աշխատակիցները ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Վեցերորդ
հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում անցկացված
քննարկումներին: